Բաժիններ՝

Նեմցովից հետո կարող են սպանել ինձ՝ Պուտինի դեմ գաղտնի հանդիպման երրորդ մասնակցին. Ալֆրեդ Կոխ

Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը հայտարարել է, որ մտավախություն ունի, որ Բորիս Նեմցովից հետո կարող են սպանել նաև իրեն: Կոխը ոչ վաղ անցյալում Նեմցովի հետ քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի դեմ պայքարելու պլանը և այժմ վախենում է իր կյանքի համար.

«Նախորդ տարվա աշնանը ես եռօրյա գաղտնի հանդիպում կազմակերպեցի Վերին Բավարիայի ավաններից մեկում, որին մասնակցեցին ռուսական ընդդիմության ներկայիս և նախկին առաջնորդները: Դրան մասնակցեցին Բորիս Նեմցովը, Միխայիլ Խոդորկովսկին և ռուսական կառավարության շատ այլ անդամներ, որոնց անունները չեմ ցանկանում հրապարակել:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «վրացական բարեփոխումների հայր» Կախա Բենդուկիձեն: Մասնակիցները քննարկել են Ռուսաստանի նախագահի վարչակարգի դեմ պայքարի ուղիները»:

Կոխն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ այդ հանդիպման մասնակիցներից երկուսն արդեն ողջ չեն. Բենդուկիձեն մահացել է սրտի նոպայից, իսկ Նեմցովին սպանել են. «Վախենում եմ, որ Բենդուկիձեն ու Նեմցովը վերջինը չեն այն անձանց ցուցակում, որոնք հրաժեշտ են տալիս կյանքին»:

Ռուս լրագրողուհի Քսենիա Սոբչակը նույնպես հայտարարել է, որ իրեն սպառնալիքներ են հասցեագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս