Ռուսաստանը վտանգավոր վայր է դառնում իր իսկ քաղաքացիների համար. Սաակաշվիլի

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայումս վտանգավոր է դարձել համայն աշխարհի համար, այնտեղ իշխում է ահաբեկման մթնոլորտ:

Նրա խոսքերով՝ ուկրաինացիները ժամանակին հրաժարվել են այնպիսի զենքից, որը կարող էր պաշտպանել նրանց. «Ուկրաինացիներն արդեն իսկ զիջումների են գնացել դեռևս 1990-ական թվականներին, երբ ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվեցին մի քանի հազար միջուկային մարտագլխիկներից:

Փոխարենը նրանք այժմ խնդրում են մի քանի հազար հակատանկային հրթիռ, որպեսզի դիմակայեն ռուսական ագրեսիային: Դա իսկապես առանցքային պահ է պատմության մեջ: Ռուսաստանը շատ է ճնշում իր ընդդիմադիրներին: Ահաբեկման մթնոլորտը տիրում է ներկայիս ողջ Ռուսաստանում:

Ընդդիմադիր առաջնորդների մեծ մասը կա՛մ վտարանդիության մեջ են, կա՛մ բանտում են, ինչպես Ալեքսեյ Նավալնին է, կա՛մ էլ սպանված են, ինչպես Նեմցովը: Դա ի՞նչ երկիր է: Նա դառնում է իրական վտանգավոր վայր՝ սեփական քաղաքացիների ու մնացյալ աշխարհի համար»:

Տեսանյութեր

Լրահոս