Դավիթ Ուսուպաշվիլին ԱՄՆ-ում հայտնել է, թե Վրաստանն ինչու է ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, ելույթ ունենալով ԱՄՆ Ջորթաունի համալսարանում, հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցել ոչ թե նրա համար, որ դաշինքը պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ, այլ՝ որ ավարտվի այն:

Ուսուպաշվիլին ընդգծել է, որ իր վաշինգտոնյան այցի գլխավոր նպատակն այն է, որ ամերիկացի գործընկերներին համոզի նրանում, որ Վրաստանը հուսալի գործընկեր է: Անդրադառնալով Ուկրաինայի հակամարտությանը՝ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ այն հանդիսանում է 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած պատերազմի շարունակությունը:

Ուսուպաշվիլին հավելել է, որ դրանք մեկ պլանի տարբեր բաղդրատարրեր են, և որ իրենց դիրքորոշումն այդ հարցում շարունակում է մնալ անփոփոխ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031