Բաժիններ՝

Նեմցովի սպանության ականատես Աննա Դուրիցկայան ժամանել է Կիև

ТСН-ի փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընկերուհի և սպանության ականատես Աննա Դուրիցկայան ժամանել է Կիև: Ուկրաինացի մոդելը Կիև է եկել իր փաստաբան Վադիմ Պռոխոռովի հետ և հրաժարվել է շփվել մամուլի հետ: Նրան այնպես են դուրս բերել ինքնաթիռից, որ չհանդիպի լրագրողներին:

Փաստաբանը հայտարարել է, որ Դուրիցկայան մի քանի ծանր օր է անցկացրել իրեն մտերիմ մարդու սպանվելուց հետո. «Երեք օր շարունակվել են քննչական գործողությունները: Հասկանալի է, որ նա ներկայումս չի ձգտում ավելորդ հրապարակայնության: Նրան անհարաժեշտ է հանգիստ, քանի որ ծանր վիճակում է: Նա հազիվ է մնացել ողջ և առողջ, և բնականաբար կարիք ունի հանգստի»:

Փաստաբանի խոսքերով՝ Աննան չի մասնակցի Նեմցովի հուղարկավորությանը, քանի որ նրա մայրն ունի առողջական բազմաթիվ խնդիրներ և նա որոշել է մնալ: Փաստաբանը, սակայն, որոշել է վերադառնալ Մոսկվա և հարգանքի տուրք մատուցել Նեմցովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս