Բաժիններ՝

Պուտինը ճիշտ չի մեկնաբանում ԱՄՆ-ի գործողությունները. Ջոն Քերի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ չի ընկալում Ուկրաինայի և «գունավոր հեղափոխությունների» հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը:

Քերին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Կարծում եմ, որ Պուտինը ճիշտ չի շարադրում այն ամենի մեծ մասը, ինչն անում է կամ փորձում է անել ԱՄՆ-ը:

Մենք ներգրավված չենք «բազմաթիվ գունավոր հեղափոխություններից» որևէ մեկում, ինչպես որ ասում է նա: Ուկրաինայի դեպքում նույնպես ճիշտ չեն նման ենթադրությունները: ԱՄՆ-ն աջակցում է միջազգային օրենսդրությանը՝ հարգելով յուրաքանչյուր ժողովրդի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031