Բաժիններ՝

Կալիֆոռնիայում ուժեղ հրդեհների հետևանքով տարհանում է հայտարարվել

Կալիֆոռնիայի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով հայտարարել են Սան-Անդրեաս քաղաքի բնակիչների տարհանման մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի խոսքով՝ քաղաքում, որտեղ բնակվում է 2,7 մարդ, արտակարգ դրություն է հայտարարվել:

Իշխանությունները նախազգուշացնում են, որ կրակը ներկայում գտնվում է քաղաքից 5 մղոն հեռավորության վրա: Ոստիկանները այցելում են բնակիչների տներն ու նրանց բացատրում հեռանալու անհրաժեշտությունը:

Տեղի ԶԼՄ-ների տվյալով՝ անցած գիշեր հրդեհի մակերեսը ավելացել է կրկնակի՝ հասնելով 13 հազար հա-ի:

Մոտ 500 հրշեջ փորձում է կասեցնել կրակի տարածումը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հաջողվել է տեղայնացնել կրակով բռնկված տարածքների ընդամենը 10%-ը:

Կրակի տարածմանը նպաստում է ուժեղ քամին ու օդի բարձր ջերմաստիճանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930