Բաժիններ՝

Թոմ Կրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման ժամանակ 2 մարդ է զոհվել

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում թեթևշարժիչանի ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մեկն ստացել է լուրջ վնասվածքներ, հայտնում է BBC-ն:

Ինքնաթիռը ներգրավված էր Թոմ Կրուզի մասնակցությամբ «Մենա» ֆիլմի նկարահանման աշխատանքներում: Դերասանն այդ ժամանակ ինքնաթիռում չի գտնվել:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում է գտնվել երկու ամերիկացի օդաչու ու Կոլումբիայի քաղաքացի: Նրանցից մեկին՝ օդաչու Ջիմի Լի Գերլանդին, տեղափոխել են հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով՝ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռը հայտնվել է անբարենպաստ եղանակային պայմաններում, ինչը կարող էր դառնալ աղետի պատճառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930