Բաժիններ՝

Ամերիկյան «Variety» պարբերականի քննադատական անդրադարձը՝ Ատոմ Էգոյանի վերջին՝ «Հիշի՛ր» ֆիլմին

Ամերիկյան «Variety» հեղինակավոր պարբերականը նախօրեին անդրադարձ է կատարել Վենետիկյան 72-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Հիշի՛ր» («Remember’s») ֆիլմին՝ քննադատական հոդվածը վերնագրելով այսպես՝ «Չնայած ֆիլմում Քրիստոֆեր Փլամմերի տխրությամբ համակող գլխավոր դերակատարմանը, Ատոմ Էգոյանին չի հաջողվել գտնել որոշակի ձև՝ իր նացիստա-փնտրտուքների առեղծվածում»:

Կինոքննադատ Գայ Լոջն իր հոդվածում մասնավորապես գրում է. «Ատոմ Էգոյանի՝ լավագույն ֆորմա գտնելու շարունակական փնտրտուքները վերջին՝ «Հիշի´ր» ֆիլմում որևէ առանձնահատուկ ճեղքում չի գրանցել: Էգոյանը ձախողել է այս նացիստա-հետևողական առեղծվածում որևէ ֆորմա գտնելու իր բոլոր փորձերը: Երևի ավելի լավ կլիներ առհասարակ չմտածել այն մասին, թե ինչպես «Լուսավոր գալիք» («Sweet Hereafter») ֆիլմի ստեղծող խորամանկ Էգոյանը պետք է նախաձեռներ «Հիշի´ր» ֆիլմի աշխատանքները: Սա խիստ տրիվիալ է դարձնում և´ Հոլոքոստը վերապրածների ցավը, և´ այն, թե ինչպես պետք է լավագույնս արդար վարվել պատերազմի հանցագործների հետ: Թերևս ֆիլմն աննշան գովաբանության արժանացավ միայն Քրիստոֆեր Փլամմերի պաթոսական խաղի շնորհիվ՝ շարունակելով Էգոյանի կարիերայի տխուր ճգնաժամը:

Հիշեցնենք, որ կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր` «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 72-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ սեպտեմբերի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս