
Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե քաղաքում պարետային ժամը չեղյալ է հայտարարվել

Գերազանցապես քրդերով բնակեցված Թուրքիայի Ջիզրե քաղաքում պարետային ժամը չեղյալ է հայտարարվել, որը սահմանվել էր 8 օր առաջ քուրդ զինյալների դեմ թուրք զինծառայողների իրականացրած օպերացիայից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Ջիզրեից տեղեկություններ էին հաղորդվում սննդի, ջրի, դեղամիջոցների պակասի մասին:
Թուրքիայի խորհրդրարանի քրդամետ պատգամավորները հայտնում էին ռազմական օպերացիայի հետևանքով 21 մարդու, այդ թվում՝ մի քանի երեխայի սպանության մասին:
Մարզի նահանգապետի խոսքով՝ սպանվել է ընդամենը մեկ խաղաղ բնակիչ:
Ավելի վաղ Եվրոպայի խորհուրդը անհանգստությունն էր հայտնել Ջիզրեի բլոկադայի առնչությամբ ու խնդրել թուրքական իշխանություններին Ջիզրե մատչում տրամադրել միջազգային դիտորդներին: