Բաժիններ՝

Պուտինը Ղրիմում հանդիպել է Բեռլուսկոնիի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում հանդիպել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բանակցությունների բովանդակության մասին չի հաղորդվում, սակայն ավելի վաղ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Բեռլուսկոնին կարող են կարծիքներ փոխանակել «տարածաշրջանային թեժ խնդիրների վերաբերյալ»:

«Նման հանդիպումը միշտ օգտագործվում է այն բանի համար, որ կարծիքներ փոխանակվեն ռուս-իտալական երկկողմ հարաբերությունների վիճակի, զարգացման դինամիկայի ու հեռանկարների վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:

Չնայած հանդիպումը համարվում է անձնական, Պեսկովը այն դասակարգել է դիվանագիտականների թվին:
«Ցանկացած հանդիպում նման դասի քաղաքական գործիչների ու պետական այրերի հետ, անկախ այն բանից՝ նրանք գործող քաղաքական գործիչներ են, թե ոչ, իհարկե, քաղաքական դիվանագիտության կատեգորիայից են»,- ասել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս