«Քաղաքական թիմի ներկայացուցիչները օլիգարխներ են». Զարուհի Փոստանջյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ առաջարկվող նախագծով չի հաջողվելու վերացնել քաղաքական մենաշնորհը, ապազգային կառավարումը:

«Մարտի 1-ը մոռացե՞լ ենք, չպե՞տք է դրան անդրադառնանք, լյուստրացիային չպե՞տք է անդրադառնանք, տեսնենք, թե այլ պետությունների ինչ գործակալներ են աշխատում մեր մեջ: Որ պետություններն անցել են դրա միջով, նրանք են կարողանում իրենց ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական թիմի ներկայացուցիչները օլիգարխներ են, նրանք զավթել են բոլոր ոլորտները, և նրանց միջոցով հնարավոր չէ բարեփոխում իրականացնել:

Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր գնացել են Բաղրամյան 26 ու մասնակցել են ԱԺ հանդիպումներին, չեն ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է: Նա կոչ արեց դուրս գալ հրապարակ ու տապալել այս ապազգային ծրագիրը:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն և այն կներառվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Դեմ քվեարկեցին միայն պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Ուրիխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930