Բաժիններ՝

Ադրբեջանի բանակը ևս մեկ կորուստ է ունեցել

«Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ զինծառայող Բալաահմեդ Ֆազիլ օղլու Ռուստամովը կասկածելի հանգամանքներոմ մահացել է: Նա ծնունդով Ղազախի Քեմերլի գյուղից էր: Զինծառայության էր կանչվել Բաքվի Խազարի շրջանից: Ընդամենը 6 ամիս է, որ ծառայում է բանակում:

Հանգուցյալի մարմինը զորամասից բերվել է նրա բնակության հասցե: Դիակը բերած զինծառայողները ծնողներին հայտնել են, որ նրանց որդին զոհվել է պահակակետում` հայկական կողմից արձակված գնդակից:

Սակայն զինվորի ընտանիքը չի հավատում դրան: Հայրը` Ֆազիլ Ռուստամովն ասում է, որ եթե որդին ապանվել է հակառակորդի գնդակից, ապա նրան պետք է շեհիդի կարգավիճակ շնորհվեր, սակայն նրանով հետաքրքրվող անգամ չկա:

Հանգուցյալի մայրը` Սուրայա Ռուստամովան պատկան արտյաններից պահանջում է հետաքննել մահվան փաստը: «6 ամսվա զինվորին ինչու են պահակակետ հանել: Թող բացատրեն: Նա մեր ընտանիքի միակ որդին էր: Որդուս սպանել են…», -ասել է նա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորի մահվան հետ կապված որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Սա Ադրբեջանի Պն կողմից կորուստները թաքցնելու կամ զինծառայողների մահվան պատճառների մասին ապատեղեկատվության առաջին դեպքը չէ, եւ հայկական կողմը ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը բացահայտելու նպատակով ստիպված դիմում է ոչ պաշտոնական աղբյուրների օգնությանը:

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն`տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 104 զինծառայող եւ 55-ից ավելի վիրավոր:

Artsakhpress.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս