
«Թե Վաշինգտոնը և թե Բրյուսելը ցանկություն կամ քաղաքական կամք չունեն»

«Թե Վաշինգտոնը և թե Բրյուսելը ցանկություն կամ քաղաքական կամք չունեն Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում երրորդ ճակատը բացել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասի է ասել Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը: Նա նշել է, որ Արևմուտքը ներկայումս երկու լուրջ բախման կետեր ունի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում և Սիրիայում:
«Բայց, եթե Ռուսաստանն ավելի ագրեսիվ դիրք գրավի այս տարածաշրջանում, ապա կարծում եմ, կտեսնեք նոր մտքեր և մարտավարություն, քան չարչրկված Մադրիդյան սկզբունքները: Բայց մինչ այդ, որևէ բեկումնային քայլ չեմ ակնկալում Արևմուքից, չնայած, որ ԱՄՆ և ԵՄ-ի ղեկավարները շատ լավ են հասկանում, որ Ռուսաստանին սահմանափակելու համար ԼՂ կոֆլիկտը պետք է լուծվի: Բայց պայթող Մերձավոր Արևելքը առաջնային խնդիր է, քան ԼՂ-ի հարցը»,- ասել է Լիլիթ Գևորգյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: