Թուրքիայում տեղի ունեցողը շատ նման է 100 տարի առաջվա իրադարձություններին. Կարեն Բեքարյան

«Հայաստանը պետք է կատարի իր բարոյական պարտքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը:

Բանախոսն ասաց, որ Թուրքիան ՀՀ-ի համար դառնում է շատ ակտիվ ու կարևոր ուղղություն: Ըստ Բեքարյանի՝ այսօր Թուրքիայում ծավալված իրադարձությունները նման են 100 տարի առաջ տեղի ունեցածին: Բանախոսի խոսքով՝ նորից օգտագործվում են տարբեր պատրվակներ, տարբեր շիրմաներ ու քողեր՝ թուրքական իշխանության շատ ավելի գլոբալ խնդիրների լուծման նպատակով, և այս անգամ բնիկ ժողովուրդների՝ քրդերի դեմ:

«Ի՞նչ է փոխվել 100 տարի առաջվանից. թուրքերն իրենց գործողություններն ավելի լավ են քողարկում: Թուրքիայի տարածքում ստեղծվող անվտանգության գոտիները դառնում են գոտիներ, որտեղ չի թույլատրվում քաղաքացիական անձանց մուտքն ու ելքը, հետևաբար՝ չի թույլատրվում լրագրողների մուտքն ու ելքը, դրանք դառնում են ինֆորմացիոն վակուումով գոտիներ, և միայն մի քանի ամիս անց է հայտնի դառնում, թե ինչ մեծաքանակ զոհեր կան, և այլն:

Այսքան քողարկված մեխանիզմների բյուրեղացման պայմաններում ականատեսն ենք դառնում այնպիսի ինֆորմացիայի, որն իր ազդեցությունը նորմալ մարդու վրա չի կարող չունենալ: Վերջին շաբաթվա ընթացքում իշխանությունների պահվածքի արդյունքում, բնականաբար, ականատեսն ենք ազգայնականների ծայրահեղ գործողություններին Թուրքիայի գրեթե ողջ տարածքում: Դա թե՛ քրդական կուսակցության գրասենյակների վրա հարձակումներն են, թե՛ կոչերը՝ ոչնչացնել քրդերին, որտեղ ստորակետով հայերի անունն է դրվում, և թե՛ իրական իրականացվող գործողությունները:

Թուրքիան իր ձեռագիրը չի փոխել, իր համար գտել է նոր շանս, նոր հնարավորություն՝ իր երբեք չմոռացած խնդիրները այսկերպ լուծելու համար: Շատ բնական հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք առավել քան վստահելի ու հասկանալի չի լինի, եթե մենք՝ որպես պետություն, այս պարագայում ակտիվանանք ու լինենք նախաձեռնող: Կարծում եմ, որ երկու իմաստով բարոյական պարտքի խնդիր ունենք, այդ թվում՝ առաջինը մենք ժողովուրդ ու ազգ ենք, որն ունեցավ անկախ պետություն, բայց այդ ամենով անցել է 100 տարի առաջ ու գիտի, թե դա ինչ է նշանակում: Հետևաբար՝ այս մասին միջազգային բարձր ամբիոններում բարձրաձայնելն ու դրանով իսկ մեկ անձի կյանք փրկելը, իհարկե, Հայաստանի Հանրապետության համար բարոյական պարտքի խնդիր է: Մենք՝ որպես ազգ ու ժողովուրդ, այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հետ ճանապարհ ենք անցել, առավել ևս խոսքն այն ազգերի մասին է, որոնք իրենց անկախ պետությունը չունեն: Գոնե նրանց խնդիրները բարձրաձայնելը, այո՛, պետք է լինի բարոյական պարտքի խնդիր:

Մենք պետություն ենք, որի քաղաքացիների մեջ կան քրդեր, եզդիներ, և այս գլոբալ կոնտեքստում մենք չենք կարող մեր մասը կազմող քաղաքացիների հույզերն ու զգացողությունները հաշվի չառնել: Ս

ա մի կողմից՝ հին խնդիրների լուծում է, մյուս կողմից՝ այս ամենում կարելի է արհեստածին էլեմենտ տեսնել, որովհետև նոր խորհրդարանի ձևավորման խնդրի ներքո իշխանության դրած հաշվարկները՝ ավել ձայն ունենալու, չճանաչեցին որևէ սահման, և այսպիսի մարդկային զոհերի գնով ցանկանում են այդ ամենին հասնել: Հասկանում ենք, որ մոտակա ընտրություններին ազգայնականները մեծ հաճույքով կսկսեն Էրդողանի կուսակցության համար ձայներ տալ: Նպատակաուղղված արշավ է սկսվել քրդական էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ՝ նրանց մեկուսացնելու, և այլն, և այլն: Իսկ երբ էլիտան գլխատում են, այդ ազգը շատ ավելի դժվար է գործում, շատ ավելի դժվարէ կազմակերպվում իր իրավունքների համար պայքարում»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ մոտակա օրերին սպասվում է ՆԱՏՕ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը Թուրքիայում:

«Ինքնին իր մեջ ցինիզմի էլեմենտ է պարունակում, որ երկրում հիմա այնպիսի իրավիճակ է տիրում՝ այնտեղ նման հանդիպում է կազմակերպվում, շատ նման է 100 տարի առաջվա իրադարձություններին»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս