Բաժիններ՝

Մեքքայի գլխավոր մզկիթում շինարարական կռունկի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 107-ի

Մեքքայի խոշորագույն Ալ-Հարամ մզկիթում շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 107-ի, ավելի քան 230 մարդ վնասվածքներ է ստացել:

Այս մասին Twitter-ում հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղպաշտպանության վարչությունը:

150911200534_crane_624x351_ap_nocredit
Սոցցանցերում տարածվում են լուսանկարներ, որոնցում երևում է կարմիր ու սպիտակ գույներով կռունկը, որը ընկել է մզկիթի վրա՝ փլուզելով տանիքը:

Որոշ լուսանկարներում երևում են բազմաթիվ զոհերի մարմիններն ու մզկիթի հատակին տարածված արյունը:

150911212345_crane_624x351_ap_nocredit

Ենթադրաբար, կռունկը ընկել է մզկիթի արևելյան մասի վրա ուժեղ քամու ու անձրևների հետևանքով: Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայում ավազե ուժեղ փոթորիկներ էին:

Զոհերի մեծն մասն ուխտավորներ էին, ովքեր հաջ էին կատարում իսլամի համար սրբազան վայրերով: Ալ-Մասջիդ ալ-Հարամում (Արգելված մզկիթ) է գտնվում իսլամի գլխավոր սրբավայրը՝Կաաբան:

150911212010_mecca_624x351_afp_nocredit

Սաուդյան իշխանությունները մոտ 2 տարի այնտեղ լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են կատարում: Մեքքայում ներկայում նախապատրաստվում են հաջին: Մեքքայում ու Մեդինայում հաջի հիմնական ծեսերն այս տարի տեղի կունենան սեպտեմբերի 21-26-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 87 զոհի ու 183 վիրավորի մասին:

150911200534_crane_624x351_ap_nocredit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս