Բաժիններ՝

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կբարձրացվի Պաղեստինի դրոշը

ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածքում թույլատրվել է բարձարացնել այն պետությունների դրոշները, որոնք այդ կազմակերպությունում ունեն դիտորդների կարգավիճակ: Այդ երկրներն են Վատիկանն ու Պաղետինը: Համապատասխան բանաձևը ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան:

Բանաձևի նախագծի օգտին քվեարկել է 119 երկիր, ներառյալ Ռուսաստանը, հայտնում է TASS-ը: 8 երկիր դեմ է արտահայտվել, այդ թվում՝ Ավստրալիան, Կանադան, Մարշալյան կղզիները, Պալաուն, Միացյալ Նահանգները, Տուվալուն ու Միկրոնեզիան: 45 երկիր ձեռնպահ է մնացել, դրանք հիմնականում ԵՄ ներկայացուցիչներին էին:

Պաղեստինը դիտորդի կարգավիճակ է ստացել ՄԱԿ-ում 2012 թվականին Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքում: Որպեսզի երկիրը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ, պետք է ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը:

Սակայն ԱՄՆ-ը, որն ունի ԱԽ-ի ցանկացած որոշում արգելափակելու իրավունք, խոչընդոտում է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու ցանկացած որոշում:
Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչվել է 135 երկրի կողմից:

ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածքում բարձրացված են 193 անդամ-երկրների դրոշներ:
Պաղեստինի դրոշը կբարձրացվի 20 օրվա ընթացքում՝ գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս