Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը նոյեմբերի 17-ին եռօրյա այցով կժամանի Բաքու:
Հ. Մարտիրոսյանն ասաց, որ անգամ Հայաստանում ականատես է լինում արձագանքների, որտեղ ծայրահեղականության և իսլամի հանցավոր տեսակի դեմ կոչերը համարում են ռասիզմ. «Ուր մնաց Եվրոպայում: Խոսքի ազատությունը բավական եզակի երևույթ է դարձել Արևմուտքում, կան կլիշեներ, որոնցից եթե դուրս ես գալիս, պիտակավորվում ես ամենասարսափելի պիտակներով և անմիջապես որակազրկվում»:
«Մենք ապրում ենք 21-րդ դարում, ինտերնետիզացված հասարակություն է, այն մտքերը, որ ինձ վերագրում են, տեսանյութ կա, կարելի է դիտել ու տեսնել, որ ես նման բան չեմ ասում: Լրատվամիջոցներից մեկը որոշել է այդ տեսանյութի վերևում դնել մի վերնագիր, որն իմ բառերի հետ բացարձակապես կապ չունի, և դրանից ինչ-որ բան սարքեցինք: Դա այն աստիճանի դատարկ թեմա է, որ նույնիսկ ծիծաղելի է»:
Աբանիայի ՆԳ նախարար Սամի Թահիրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալից նամակ է ստացել:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե ինչո՞ւ այսպես ցավագին ընդունվեց Փարիզի ահաբեկչությունը, եթե այլ տեղերում էլ էին նման բաներն եղել, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ սա միայն ու միայն Ֆրանսիային նետված ձեռնոց չէ. «ԻՊ ահաբեկիչների սիմվոլիկ թիրախն էր քրիստոնեական աշխարհի այն հատվածը, որը պատերազմ է հայտարարել ԻՊ-ին, և, հետևաբար, անմասն մնալ այս ամենից, անտեսել դրա կարևորությունը և ասել, թե սա համարժեք էր մնացած այլ ողբերգություններին կամ ահաբեկչական ակտերին, սխալ է»:
Գ. Սահակյանի կարծիքով՝ նման խնդիրները ԱԺ պատվիրակությունը միայնակ չէր կարող լուծել և այդ մասին դեռ մեկ տարի առաջ գիտեին, ԵԽԽՎ նախագահի ՀՀ այցի ժամանակ էլ իրենց խոսակցության թեման դա է եղել, որ այդ աբսուրդին պետք է վերջ տալ:
«Այսօր մեր հանրությունը քննարկում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը. իմիտացիոն կանվանեք կամ չգիտեմ՝ ինչ, բայց այսօր օբյեկտիվորեն մենք խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Ադրբեջանի հետ մերձեցման ֆոնի վրա Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանը չի օգտագործի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը սիրիական գործողություններում օգտագործելու շուրջ խոսակցություններին:
«Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ինչը նշանակում է, որ նոր ահաբեկչությունները բացառված չեն: նոր հարձակումները։ ԻՊ-ը չի հաղթի այս պատերազմը։ Մենք ամեն ինչ կանենք՝ ԻՊ-ին վերջնականապես ոչնչացնելու համար»,-
«Դա պրովոկացիոն հայտարարություն է, չեք կարող ապացուցել, որ ուսուցիչը գնում է խախտումների: Դեռ հանրաքվեի օրն էլ չէ, ինչպե՞ս պետք է խախտեն: Լավ կասենք ուսուցիչը բառարանից «այո» բառը կհանի, միայն «ոչ» կասի»,- հակադարձեց Գ.Սահակյանը՝ նշելով, որ հիմնական դպրոցները ոչ թե անմիջապես Աշոտյանն է ղեկավարում, այլ տնօրենները: «Հումորն ու սատիրան հետևանք կունենան նաև ձեր խոսքի վրա»,- սաստեց Գ.Սահակյանը:
«Այս ամբողջ գործընթացը շտապողականություն է, դրա մեջ կա ափալ-թափալության գործոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Վերջին հայտարարությունը մեր խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի կողմից, ընդամենը կարող է՝ իր մտածելակերպի կամ բառերի ոչ ճիշտ շարադրումն է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտեց Փարիզում ու Բեյրութում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները:
Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչո՞ւ է սոցիալական ցանցը թողարկել այդ նոր ֆունկցիան Փարիզի ահաբեկչությունից, այլ ոչ թե Բեյրութի պայթյուններից հետո:
Վերացվել է ահաբեկչական կազմակերպության հրամանատարական կետը: Սիրիայի Ռաքա քաղաքի վրա տեղի ունեցած ավիահարձակմանը մասնակցել են 10 զինվորական ինքնաթիռ:
«Տեռորը խթանելու համար ամենալավ հայտարարությունն այն է, որ տեռորի համար կային նախադրյալներ: Որևէ մոտիվացիոն հիմքեր դրա տակ փնտրելը կրկնակի հանագործություն է»:
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լը Ռուին:
Ֆրանսիայի իրավապահները հետախուզում են հայտարարել 26-ամյա Աբդեսլամ Սալահի նկատմամբ, ով կասկածվում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն ունենալու մեջ:
Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքնով զոհվել են նաև բազմաթիվ օտարերկրացիներ:
«Associated Press»-y՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում է, որ Կանադայի Օնտարիո նահանգի Փեթերբորո քաղաքում անհայտ անձինք մզկիթ են հրդեհել:
Իրանական Fars գործակալությունը հայտնում է Սիրիայի Հալեպ քաղաքից «Իսլամական պետության» գրոհայինների փախուստի մասին: Վերջիններս փախուստի են դիմում կանացի հագուստներով, գրում է Газета-ն:
Կրակոցների ժամանակ առաջացած իրարանցման ժամանակ, սակայն, հայր ու դուստր կորցրել են իրար: Ըստ լրատվամիջոցների՝ հայրը կարողացել է դուրս գալ թատրոնից, իսկ դուստրը մինչ այժմ չկա:
Նա առաջարկել է համապատասխան օրինագիծ ներկայացնել նախարարների խորհրդի քննարկմանը:
Արցախը ոչ մեկի գրպանում դրված չէ, որ վերցնեն ու ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի՝ կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել միայն մեզ կարող ենք, որ չկարողացանք լավ կռվել ու հաղթել նորից: Հուսամ, որ Սեյրան Օհանյանի վերջին հայտարարությունն իսկապես լուրջ կընկալվի: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:
Եթե հասարակությունը որոշում կայացնելուց հետո գտնի այն ուժին կամ ուժերին, որը կարող է արժանանալ իր հավանությանը, ապա ՀՀԿ-ն կարող է հայտնվել ոչ թե՝ կայուն մեծամասնություն, այլ՝ անկայուն փոքրամասնություն ունեցողի դերում: Խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, և այդ մեկուկես տարին բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար: Որևէ վատ բան չպետք է մտածել:
CNN-ը տեսանյութ է հրապարկել Փարիզում հնչած նոր կրակոցներից հետո առաջացած խուճապի մասին:
Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող երկրորդ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել:
Երկու հայ երիտասարդներ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից:
Փարիզի «Բատակլան» համերգասրահի ռոք համերգի այցելուներից մեկը Facebook–ի իր էջում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ողջ մնալ ահաբեկչության ժամանակ:
Հայաստանում որքան սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարանում ու մարդկանց դժգոհությունն ավելանում է, այնքան ընդդիմությունն ավելի հեղինակազրկվում ու կորցնում է վստահությունը հասարակության շրջանում: