Բաժիններ՝

Փարիզում հիշատակի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր

Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող երկրորդ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից:

Դեռևս չի հաղորդվում, թե ովքեր են հրաձգության մասնակիցները: Գործակալության տվյալներով` հրաձգությունը տեղի է ունեցել Սեն-Մարտեն փողոցում, ուր արդեն ժամանել են ոստիկանները:

Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, կա մեկ վիրավոր:

Թուրքական Zaman օրաթերթի կայքը, որը ևս թղթակիցներ ունի Փարիզում, հաղորդում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Փարիզում ընթացող հիշատակի միջոցառման ընթացքում:

Թարգմանությունը` Tert.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս