
Մոտ մեկ ժամ մահացած էի ձևանում. Փարիզի ահաբեկչությունից փրկված ֆրանսուհին կիսվում է իր պատմությամբ

Փարիզի «Բատակլան» համերգասրահի ռոք համերգի այցելուներից մեկը Facebook–ի իր էջում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ողջ մնալ ահաբեկչության ժամանակ:
The Telegraph-ը ներկայացնում է «Բատակլանի» պատանդներից մեկի` Իզոբել Բովդեղիի ողբերգական պատմությունը, ով ուրբաթ երեկոյան հայտնվել էր «Բատակլան»–ի հարձակման թիրախում:
22-ամյա Իզաբելը ռոք համերգին գնացած է եղել ընկերոջ հետ: Համերգը վայելելու փոխարեն ֆրանսուհին ստիպված է եղել մոտ մեկ ժամ պառկել օտարների արյամբ ողողված վայրում` մահացած ձևանալով: Սոցցանցում նա հրապարակել է իր արյունոտ վերնազգեստի լուսանկարը:
«Վեցերորդ երգից հետո հուժկու պայթյուն որոտաց: Չէի ուզում հավատալ իրականությանը, կարծում էի` որևէ մեկը կարթնացնի ինձ և կասի, որ դա մղձավանջ էր…», – գրում է ֆրանսուհին:
Թարգմանությունը` Tert.am-ի