Հռոմի Ֆրանցիսկո 1-ին Պապը մեկնաբանություններ է արել ռուս-թուրքական լարված հարաբերությունների և Հայաստան կատարելիք իր հավանական այցի վերաբերյալ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին Հռոմի Պապը ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին:
Ֆինանսիսիտ Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» (Open Society Foundations) հիմնադրամը քննադատել է Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը, որը հիմադրամն առաջարկել է ներառել «անցանկալի կազմակերպությունների» ցուցակում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տարածաշրջանային բուռն զարգացումների` հատկապես ռուս-թուրքական դիմակայության ֆոնին` դեկտեմբերի 1-ին Փարիզում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացումից հետո ռուսական բարոզչամեքենայի կոդմից նետված «խայծը»՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին, դրականորեն Հայաստանում չարժանացավ այն արձագանքին, ինչն ակնկալում էին Ռուսաստանում:
Այն, ինչ անում են նրանք հիմա, դա պարզապես անճարության ցուցանիշ է, նրանց արածը խոսում է այն մասին, որ մարդիկ անճար են եւ ի վիճակի չեն սահմանադրական ճանապարհով գնալ, ցանկանում են անկարգություններ, այսինքն, երկրին անկայունություն են ցանկանում, որը իրենց չի հաջողվի, բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը, մեր երկրի ապագա զարգացումը։ Նրանք պարզապես վրեժխնդիր մարդիկ են եւ չգիտես ինչ անձնական վիրավորվածություն ունեն, վրեժ են ցանկանում լուծել սեփական ժողովրդից։
Մոսկվայում իր աշխատանքն է դադարեցրել Ռուս-թուրքական գիտական կենտրոնը, որը գործում էր Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսական պետական գրադարանի բազայի հիման վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե հայտնվի ապացույց, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ-ի զինյալներից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիան, ռուսական ինքնաթիռը խփելով, նպատակ ուներ ներքին լսարանին հաճոյանալու, մուսուլմանական աշխարհին ցույց տալու, որ ինքն իբրև թե հզոր պետություն է և ՌԴ-ի դեմ կարող է նման կոպիտ քայլեր նախաձեռնել: Երկրորդ հերթին, այո՛, նպատակը ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների սրումն էր, ու ՌԴ մասնակցությամբ կոնֆլիկտների քանակի մեծացումը: Որքան շատ Ռուսաստանը ներգրավված լինի հակամարտություններում, այնքան կմեծանա ՌԴ-ին թուլացնելու հնարավորությունը, պարզ պատճառով`Ռուսաստանի ուժերը սկսում են բաշխվել ամենատարբեր կողմերով:
Այս օրերին Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով: Համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումները հասցրել են նրան, որ Ռուսաստանն այսօր կարող է «ֆորպոստն» օգտագործել՝ ըստ նշանակության: Թե ինչ կմնա դրանից հետո Հայաստանում, Ռուսաստանին, բնականաբար, քիչ է հետաքրքրում կամ չի հետաքրքրում ընդհանրապես:
Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խոշոր տրանսպորտա-լոգիստիկական օպերատորների ներկայացուցիչները Ստամբուլում որոշում են կայացրել ստեղծել կոնսորցիում, որի նպատակն է Չինաստանից Եվրոպա տրանսպորտային բեռներ տեղափոխել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզի արվարձանում տեղի ունեցած կլիմայական գագաթաժողովի ժամանակ հանդիպել են ու անդրադարձել մի քանի թեմայի:
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում պարտադրված վայրէջք է կատարել Air France ավիաընկերության «Բոինգ» ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Պեկինից Փարիզ, հայտնում է LifeNews-ը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների:
Վաղը ընտրություն է հանրաքվեի տեսքով: Չէ, վաղը իշխանությունը հաշվելու է ու ասի՝ ինչքան է պետք, որ իրեն ապահով զգա մինչև խորհրդարանական ընտրություններ: Ընդամենը: Մնացածը՝ սովորենք թռչել: Ճիշտ ժամանակն է:
«Ռուսաստանի հայերի միությունը» աջակցում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին ու խնդրում է ՌԴ Պետդումայի խոսնակին ու Դումայի 4 խմբակցություններին աջակցել փաստաթղթի ընդունմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Իրանը վերանայել է օտարերկրյա էներգետիկ ընկերությունների հետ պայմանագրերի կնքման կարգը՝ այդկերպ փորձելով ներգրավել 30 մլրդ դոլարի նոր ներդրումներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Եզրակացությունը մեկն է. հաշվի առնելով վնասազերծված խմբի մոտ հայտնաբերված զենքի, սպառազինությունների ոչ միայն քանակը, այլև որակը, ապա միարժեք է այն եզրակացությունը, որ սա զուտ քրեական զինված ավազակախումբ չէ, որն իր առջև դնում է զուտ քրեական խնդիրներ»,- կիրակի օրը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հողորդաշարի ընթացքում ասել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության հետ համագործակցելու կասկածանքով Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 4 մարդու Նասակիրալի (Գուրիա շրջան) գյուղում, հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Ադրբեջանի պետական SOCAR ընկերությունն ու Իրանի նավթի ազգային ընկերությունը (NIOC) Թեհրանում քննարկել են նավթի ու գազի արդյունահանման ու հետախուզության համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ երրորդ երկրներում, ասվում է SOCAR-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Trend-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլշան Իսմայիլովը:
ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է այն մասին, որ Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչվել «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևային:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան սահմանափակումներ չի մտցնի ռուս քաղաքացիների նկատմամբ:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր փոխվարչապետերի հետ հանդիպմանը հանձնարարել է Ռուսաստանի կառավարությանը կապեր հաստատել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իր գործընկերների հետ Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն տրանսպորտային հոսքերի սահմանափակման հարցի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի՝ իր օդային տիրույթը պաշտպանելու իրավունքին, հայտնում է Reuters-ը:
Մինչ այս պահը, ըստ միջազգային կազմակեպությունների տվյալների, 18 հազար սիրիացիներ իրենց երիկամները վաճառել են այդ գործով զբաղվող ցանցային կազմակերպություններին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսական «Սու-24» ինքնաթիռին հասցված հարվածը եղել է Թուրքիայի օդային տիրույթի պաշտպանությունը, այդ պատճառով էլ ոչ ոք դրա համար ներողություն չի խնդրի: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնկաչոք է Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդին Հիքմեթյարի առջև: Ըստ պնդումների՝ լուսանկարն արվել է 1985 թվականին, երբ Հիքմեթյարն այցելել էր Թուրքիա: Նշենք, որ վերջինիս հիմնած կառույցը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
«Իսկապես խնդիր կա, սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները բավարար չեն, ու դա բոլորիս խնդիրն է, ոչ միայն նախաձեռնող ուժի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում Փարիզում համաժողովի շրջանակներում պլանավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: