
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներն աջակցում են Թուրքիայի պաշտպանության իրավունքին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի՝ իր օդային տիրույթը պաշտպանելու իրավունքին, հայտնում է Reuters-ը:
Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված դեպքը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացրել էր ապագայում ռուսական խոցված ինքնաթիռի դեպքի կրկնության մասին: Նրա խոսքով՝ նման իրավիճակ հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ահաբեկիչների դեմ պայքարող երկու կոալիցիա: