ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա տարածաշրջանային խաղաղության գործարք է։ Այն կներառի Պարսից ծոցը, այն կներառի Իսրայելը, այն կներառի Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է»,- ասել է նա ամերիկացի լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև 60-օրյա զինադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի Ժնևում հունիսի 19-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930