«Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում». Տիգրան Աբրահամյան

Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։

Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ ուժերի հռչակած քաղաքական նպատակներից։

Հետընտրական 10 օրերին գործողները դժվարությամբ, բայց առաջ են շարժվում՝ փորձելով ամրապնդել դիրքերը և ցրել ընտրությունների շուրջ անօրինականությունների օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է՝ իրադրությանը ոչ համահունչ ազդակներ հղելով հանրությանը»,- գրել է Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930