Արա Աբրահամյանը աջակցում է ՌԴ-ի նախաձեռնությանը
«Ռուսաստանի հայերի միությունը» աջակցում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին ու խնդրում է ՌԴ Պետդումայի խոսնակին ու Դումայի 4 խմբակցություններին աջակցել փաստաթղթի ընդունմանը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի հայերի միությունը» լիովին աջակցում է տվյալ օրինագծի ընդունմանը, այն համարում է անհրաժեշտ՝ ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից ու կոչ է անում ձեզ աջակցել այդքան կարևոր օրենսդրական նախաձեռնությունը»,- նշված է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամանի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ ՌԴ-ում նման օրենքի ընդունումը կստեղծի լուրջ ու համակարգային մեխանիզմներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կեղծարարության ու պատմական փաստերի խեղաթյուրման դեմ, որոնք տարածում են ԶԼՄ-ները՝ լրագրողները, «փորձագետները« ու պետական ծառայողները՝ մոլորության մեջ գցելով Ռուսաստանի քաղաքացիներին:
Միաժամանակ, նա իր երախտագիտություն է հայտնում Ռուսաստանին հետևողական ու օբյեկտիվ դիրքորոշման համար, որը ցուցաբերում է Հայոց ցեղասպանության հարցում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Միրոնովն ու Նիկոլայ Լևիչևն առաջարկել են ՌԴ Պետդումային պատիժ սահմանել Օսմանյան Թուրքիայում 1915-1922թթ. Իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:
Օրինագծով առաջարկվում է մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 5 տարով ազատազրկում սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար, գրել էր Interfax-ը: