Բաժիններ՝

Հռոմի Պապը՝ ռուս-թուրքական լարվածության և Հայաստան այցի մասին

Հռոմի Ֆրանցիսկո 1-ին Պապը մեկնաբանություններ  է արել ռուս-թուրքական լարված հարաբերությունների և Հայաստան կատարելիք իր հավանական այցի վերաբերյալ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին Հռոմի Պապը ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին:

Իտալական «Le Repubblica» պարբերականի լրագրող Մարկո Անսալդոն հետևյալ հարցն է ուղղել կաթոլիկ աշխարհի հովվապետին. «Պատրաստվու՞մ եք արդյոք հայոց կոտորածների 101-րդ տարելիցին մեկնել Հայաստան, ինչպես Թուրքիա էիք մեկնել»:

Ի պատասխան Պապն ասել է.«Անցյալ տարի երեք պատրիարքի խոստացել եմ այցելել Հայաստան: Խոստում կա: Չգիտեմ՝ կկարողանամ արդյոք դա իրականացնել, թե ոչ, բայց խոստացել եմ»:

Նույն լրագրողը  փորձել է պարզել նաև Վատիկանի դիրքորոշումը Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի պատճառով առաջացած լարվածությանը՝  հիշեցնելով , որ Պապը երբեմն նշում է, թե երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում:

Կարդացեք նաև

«Չգիտեմ ինչ է մտածում Վատիկանը:  Անձամբ ես մտածում եմ, որ պատերազմը մեղք է: Մարդիկ ոչնչացվում են, տեղահանվում: Մարդկանց առևտրի և մի շարք այլ վատ բաների պատճառ են դառնում պատերազմները: Պատերազմները պետք է դադարեցվեն,- ասել է հովվապետը:

Լրագրողների խնդրանքով Պապն անդրադարձել է նաև Փարիզի կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ վստահում է Փարիզում հավաքված համաշխարհային լիդերներին և համոզված է , որ նրանք կարող են որոշակի լուծում գտնել երկրագունդը կլիմայական ճգնաժամից դուրս բերելու համար:

«Կամ հիմա, կամ երբեք: Քանի որ երկիրն ինքնասպանության եզրին է հասել», – նշել է Ֆրանցիսկո 1-ինը:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս