
Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանն ու Վրաստանը կստեղծեն տրանսպորտային կոնսորցիում

Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խոշոր տրանսպորտա-լոգիստիկական օպերատորների ներկայացուցիչները Ստամբուլում որոշում են կայացրել ստեղծել կոնսորցիում, որի նպատակն է Չինաստանից Եվրոպա տրանսպորտային բեռներ տեղափոխել:
Ինչպես նշված է «Վրաստանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության մամլո հաղորդագրության մեջ, այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում կայացած տրանսպորտա-լոգիստիկական Logitrans ցուցադրության ժամանակ:
Այդ նախագծի շրջանակում 2016թ. նախատեսված է Վրաստանի տարածքով փոխադրել Չինաստանից ուղարկված մի քանի հազար կոնտեյներները դեպի Թուրքիա և Եվրոպա:
Նախատեսվում է նաև մոտ ապագայում բեռնափոխադրումներ իրականացնել Ուկրաինայի տարածքով դեպի Հյուսիսային ու Արևելյան Եվրոպա: