G7-ի երկրները հանդես են եկել ԱՄՆ-ի և Իրանի միջև ամուր և համապարփակ համաձայնագրի օգտին

G7-ի երկրների առաջնորդները ողջունում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը, հանդես են գալիս բանակցությունների շարունակման օգտին՝ համապարփակ համաձայնագրի հասնելու համար, ասվում է աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ «մեծ յոթնյակի» հայտարարության տեքստում, որը հրապարակվել է ֆրանսիական Էվիան-լե-Բեն քաղաքում կայացած հանդիպման արդյունքներով։

«Մենք վճռականորեն աջակցում ենք ամուր և համապարփակ դիվանագիտական համաձայնագրին՝ որպես նախագահ Թրամփի ձեռք բերած փոխըմբռնման հուշագրի շարունակություն, որը կարող է խաղաղություն և անվտանգություն բերել ամբողջ տարածաշրջանին», – նշվում է հայտարարության մեջ։

Հետագա բանակցություններն անհրաժեշտ են՝ երաշխավորելու համար, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ասվում է փաստաթղթում։ Նման բանակցությունները, «յոթնյակի» առաջնորդների կարծիքով, կշահեն տարածաշրջանային և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությունից։

«Մենք աջակցում ենք դրան (Վաշինգտոնի և Թեհրանի համաձայնագրին) և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ դրա իրականացման գործում», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, «յոթնյակի» առաջնորդները հայտարարել են, որ «առանց սահմանափակումների կամ վճարների տարանցիկ անցման իրավունքը միջազգային առևտրի հիմքն է», իսկ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ առևտրային նավերի պաշտպանության հարցում, կարող է դեր խաղալ նեղուցում ծովային երթևեկության վերականգնմանը նպաստելու գործում։

«Մենք պարտավորվում ենք արագացնել էներգակիրների մատակարարման երթուղիների դիվերսիֆիկացումը, որպեսզի նվազեցնենք Հորմուզի նեղուցից գլոբալ կախվածությունը և ավելացնենք մեր էներգետիկ պաշարները», – ասվում է փաստաթղթում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մտադիր են ուրբաթ օրը Շվեյցարիայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930