Էրդողանը խոստացել է հեռանալ պաշտոնից, եթե ապացուցվի ԴԱԻՇ-ի հետ նավթի առևտրի փաստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե հայտնվի ապացույց, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ-ի զինյալներից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Եթե դա ապացուցվի, ապա մեր ազգային հպարտությունը կպահանջի, որ ես հրաժարվեմ իմ պաշտոնից»,- ասել է Էրդողանը Փարիզի միջազգային կլիմայական գագաթաժողովում:
«Մենք այնքան անպատիվ չենք, որ նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե ապացուցվի, որ մենք դա արել ենք, ես կլքեմ իմ աթոռը: Եթե կան ինչ-որ ապացույցներ, թող ներկայացնեն, տեսնենք»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայի որոշումը՝ խոցել ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, պայմանավորված էր նրանով, որ այդկերպ ապահովվի նավթի մաքսանենգ առևտուրն այն շրջաններից, որոնք ղեկավարում է ԴԱԻՇ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031