Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո, հունիսի 18-21-ի գիշերը և առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ–տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան`2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

