Բաժիններ՝

Մոսկվայում փակվել է Ռուս-թուրքական գիտական կենտրոնը

Մոսկվայում իր աշխատանքն է դադարեցրել Ռուս-թուրքական գիտական կենտրոնը, որը գործում էր Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսական պետական գրադարանի բազայի հիման վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դա տեղի է ունեցել Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որն առաջացել էր Թուրքիայի ու Սիրիայի սահմանին խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի պատճառով:

«Ցավոք, մենք ստիպված ենք հայտնել, որ մեր կենտրոնը փակվել է, Արտասահմանյան գրականության գրադարանին կից Ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլևս գոյություն չունի: Օսմաներենի կուրսերը դադարեցվում են, ասպիրանտներին ու մագիստրոսներին մենք օգնել չենք կարող»,- հայտնում է թուրքական կենտրոնի կայքը:

Դրա հետ կապված՝ չեղյալ են հայտարարվում կլոր սեղանները, դասախոսություններն ու համաժողովները:

Կենտրոնի նախկին աշխատակիցներին հայտնի չէ դրա փակման պատճառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս