«Եվ մեր արտգործնախարարը, ԱԳՆ-ն արտահայտել է իր դիրքորոշումը` եթե ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարները` ԱՊՀ-ի անդամներից մեկի` Ուկրաինայի համար այսպիսի ծանր ժամանակաշրջանում չեն կարողանում հավաքվել` խնդիրը քննարկելու համար, ապա հարց է առաջանում` այդ դեպքում ո՞ւմ է պետք այդպիսի կառույցը»,- ասաց Իվան Կուխտան:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե Երևանի տրանսպորտի ուղեվարձը չի իջնի, քանի դեռ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:
Հանդիպման ընթացքում, պարոն Հրիսթեայի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հնարավոր զարգացումները` նշելով, որ Հայաստանում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման անհրաժեշտ պայմանը երկրում օրինակարգ իշխանության հաստատումն է:
Սա ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատաստություն է: Առաջին այդպիսի փորձը, եթե հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում:
ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման և վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթի համաձայնեցման նպատակով ս.թ. մարտի 12-ից եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` Հյուսիսատլանտյան Դաշինքի միջազգային քարտուղարության զորքերի պլանավորման դիրեկտորատի պետ Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ:
Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են 2013 թվականի մարտին:
Համապատասխան օրինագծի օգտին այսօրվա քվեարկության ժամանակ արտահայտվել է 262 պատգամավոր:
Մենք ունենք Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, մենք ունենք խորհրդարան, խորհրդարանի խոսնակ, վարչապետ և նախարարներ: Սա օրինական իշխանություն է, որն այժմ ընդունված է ողջ միջազգային հանրության կողմից: Եթե ինչ-որ երկրներ չեն ճանաչում այդ իշխանությունը, ապա դա բացարձակապես իրենց խնդիրն է:
«Ես լուրջ առաջարկ եմ անում, ասում եմ՝ հնարավոր է լինի միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ, մարդիկ ասում են Հանրապետականը նման է KПCC-ի, ես ի՞նչ եմ ասում, իրենք ի՞նչ են ասում, իմ ասածը նա չի, որ Հանրապետականը ում է նման, ինչի է նման, Հանրապետականը Հանրապետական է, ես իրենց մի բարեկաման խորհուրդ կտամ, եթե իրենք չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների»,-
Այս մասին հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
Ղրիմը Պուտինի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին քայլն է:
Կա Ուկրաինայի սահմանադրությունը, որում հստակ կերպով նշված է Ուկրաինայի տարածքում հանրաքվեի անցկացման կարգը, առավել ևս անցկացնել հանրաքվե այդպիսի իրավիճակում, երկշաբաթյա ժամկետում պարզապես կեղծիք է, ամենաիսկական ֆարս: Ուստի Ուկրաինան հայտարարում է, որ չի ընդունում Ղրիմում որևէ հանրաքվե, եթե այն կայանա էլ, անօրինական կլինի:
Համապատասխան դիմումի օգտին արտահայտվել է խորհրդարանի դահլիճում գրանցված 334 պատգամավորից 250-ը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնելու է Լոնդոն, ուր և հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
Աբխազիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի վերջին իրադարձությունները որակել է որպես «ոչ լեգիտիմ, զինված հեղաշրջում», որն իշխանության է բերել ներկայիս կառավարությանը:
168.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ հանդիպելու են վաղը, իսկ թե որտեղ և ժամը քանիսին՝ Մարգարյանը դժվարացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ քննարկման դետալներին ծանոթ չէ։ Մեր հարցին, թե արդյոք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆին կմնասնակցի՞ հանդիպմանը Մարգարյանը պատասխանեց. «Չգիտեմ, հույս ունեմ»։
Անգելա Մերկելը երեկ երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ ռուսական կողմն օգտվել է Ուկրաինայի թուլությունից:
Վիզային ռեժիմի վերացման մասիան պայմանագիրը Վրաստանի ու Իսրայելի միջև ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերին, Թբիլիսիում:
Երեկ Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել 15-ամյա Բերկին Էլվանի հուղարկավորությանը:
Տվյալ գործով հետաքննության շրջանակներում կալանքի տակ են դրվել մի շարք հաշվեհամարներ, որոնցում առկա է ավելի քան 800 միլիոն շվեյցարական ֆրանկ:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խուսափեց գնահատական տալ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։
Պայթյունից առաջ հաղորդվել է գազի արտահոսքի մասին:
Յացենյուկն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելուց հետո:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Ռուսաստան է այցելել 17.7 միլիոն օտարազգի քաղաքացի:
Այս մասին գործակալությանը հայտնել են Դամասկոսում նրա դիվանագիտական աղբյուրները:
Էրդողանի խոսքերով՝ այն, որ կուսակցությունների առաջնորդները կարող են հրաժարական տալ, Թուրքիայի համար պետք է վերածվի սովորական երևույթի:
Ռուսաստանը ներկայումս գտնվում է կայսերական էյֆորիայի մեջ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ը: