Բաժիններ՝

Ջոն Քերին 11-ժամյա հանդիպում է պլանավորել Սերգեյ Լավրովի հետ՝ կապված Ղրիմի հետ. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնելու է Լոնդոն, ուր և հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ընդգծվում է, որ այդ հանդիպումը տևելու է 11 ժամ, որի ժամանակ Քերին փորձելու է Կրեմլին համոզել, որ վերջինս հետագա քայլեր չձեռնարկի Ղրիմի բռնակցման ուղղությամբ:

Քերիի ու Լավրովի հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Ղրիմում նշանակված հանրաքվեից (մարտի 16) երկու օր առաջ: ԱՄՆ-ն ու նրա գործընկերները այդ հանրաքվեն որակել են որպես ապօրինի և ընդգծել, որ տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները տեղ չեն թողել դիվանագիտության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31