Բաժիններ՝

ԵՄ-ն ու Ուկրաինան հաջորդ շաբաթ կստորագրեն Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն ու Ուկրաինան հաջորդ շաբաթ ստորագրելու են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Յացենյուկն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելուց հետո.

«Ես համոզված եմ, որ Ուկրաինան հաջորդ շաբաթ ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը և կանի վստահ ու վճռական քայլ այն ճանապարհին, որն Ուկրաինան կվերածի ԵՄ-ի անքակտելի մասի»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ը որոշել է միակողմանիորեն իր շուկան բացել ուկրաինական ապրանքների առջև: Առևտրային այդ արտոնություններն Ուկրաինայի համար գործելու են մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը, երբ կողմերի միջև կստորագրվի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31