
Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Ազգային գվարդիայի ստեղծման մասին օրինագիծը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Ազգային գվարդիա ձևավորելու մասին որոշումը: Համապատասխան օրինագծի օգտին այսօրվա քվեարկության ժամանակ արտահայտվել է 262 պատգամավոր:
Օրինագծի համաձայն, Ազգային գվարդիան ձևավորվում է ՆԳՆ-ի ներքին զորքերի հիման վրա: Փաստաթղթի տեքստում նշված է, որ Ազգային գվարդիայի թվակազմը կազմելու է 33.000 մարդ: Սակայն գործակալությունը պնդում է, որ Ազգային գվարդիան բաղկացած է լինելու 60.000 մարդուց:
Օրենքի համաձայն, Ազգային գվարդիան զբաղվելու է հասարակական կարգի պահպանմամբ, հանրային անվտանգության ապահովմամբ, ինչպես նաև պետական սահմանի պաշտպանությամբ ու ահաբեկչական գործունեության կասեցմամբ: Նշվում է, որ Ուկրաինայում նման կազմավորում գոյություն է ունեցել 1990-ական թվականների սկզբներից մինչև 2000 թվականը: