Ղրիմը չպետք է համեմատել Կոսովոյի հետ. Անգելա Մերկել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ ռուսական կողմն օգտվել է Ուկրաինայի թուլությունից:
Մերկելը կարծում է, որ Ռուսաստանը դրա փոխարեն պետք է հանդես գար որպես Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործընկեր. «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի կարող դրվել կասկածի տակ»: Դրանով իսկ Մերկելն ընդգծել է, որ Ղրիմի հակամարտությունը չպետք է համեմատել Կոսովոյի իրավիճակի հետ:
Մերկելը հավելել է, որ եթե իրավիճակը չկայունանա, ապա ամեն ինչ կարող է աղետով ավարտվել ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ Ռուսաստանի համար:
Հիշեցնենք, որ Մերկելը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որակել էր որպես «անեքսիա»՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը բռնակցի Ղրիմը: