Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսեսյանն ընդգրկվել են Ֆաթիհ Աքընի նոր ֆիլմի պրոդյուսերների թվում

THR Russia-ի փոխանցմամբ՝ Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսեսյանն ընդգրկվել են թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» նոր ֆիլմի պրոդյուսերների թվում: Դա «Մարս Մեդիա» կինոընկերության առաջին միջազգային նախագիծն է:

«Սպին» դարձել է իտալական-ֆրանսիական-գերմ-անական-ռուսական համատեղ արտադրություն: Պրոդյուսերների թվում ընդգրկվել են նաև Կառլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունդիգը, Ֆաբիեն Վոնիերը: Ֆաթիհ Աքընի նոր ֆիլմի բյուջեն կազմում է 15.5 միլիոն եվրո: Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են 2013 թվականի մարտին:

Նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում ու Մալթայում: Գլխավոր հերոսի դերը վերապահվել է ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմին: Ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում:

Ռուբեն Դիշդիշյանը հույս է հայտնել, որ ֆիլմը կմասնակցի Կաննի կինոփառատոնին: Ֆաթիհ Աքընն ամռանը «Սպին» կներկայացնի Մոսկվայում՝ հատուկ ցուցադրմամբ, ու Երևանում՝ «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս