Բաժիններ՝

Յացենյուկն այսօր ելույթ կունենա ՄԱԿ ԱԽ-ի նիստում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր ամերիկյան այցի շրջանակներում մտադիր է մասնակցել այսօր կայանալիք ՄԱԿ ԱԽ-ի նիստին ու ելույթ ունենալ դրանում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը:

Յացենյուկն իր ամերիկյան այցի շրջանակներում արդեն իսկ անցկացրել է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ՝ այդ թվում նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու նախագահ Բարաք Օբամայի հետ: Այդ հանդիպումներում Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան եղել և կմնա Արևմտյան աշխարհի մասնիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31