Բաժիններ՝

Ղրիմից հետո պետք է մտահոգվել Մոլդովայի համար. L’Express

Ֆրանսիական L’Express պարբերականի փոխանցմամբ՝ Աբխազիայից ու Հարավային Օսիայից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում նաև Ղրիմը: Պատմաբան Ժան Ֆրանսուա Սուլեն մեկնաբանել է Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Պատմությունը, հազիվ թե, կարող է օգնության հասնել այնպիսի վեճերի կարգավորման ժամանակ, ինչպիսին որ Ղրիմն է, քանի որ կողմերից յուրաքանչյուրը կարող է դրանում իր օգտին փաստարկներ գտնել:

Նախ թերակղզին պատկանել է Օսմանյան կայսրությանը, ապա 1917 թվականին այն մտել է ՌՍՖՍՀ-ի կազմի մեջ, իսկ 1954 թվականին Խռուշչովն այն հանձնել է Ուկրաինային (Ղրիմը Ռուսական կայսրությանը միացվել է 1783 թվականին և նրա կազմում գտնվել է գրեթե 140 տարի)»:

Պատմաբանը չի կարծում, որ Ղրիմի անջատվելը կարող է ոգևորել Ուկրաինայի մյուս շրջաններին: Նա կանխատեսել է, որ Ղրիմը Պուտինի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին քայլն է. «Առաջին հերթին պետք է մտահոգվել Մոլդովայի ու այն շրջանի համար, որը կոչվում է Մերձդնեստր:

1992 թվականից Մոլդովայի այդ մասն ամբողջովին անջատված է երկրի մնացյալ տարածքից: Մոսկվային մեծապես հետաքրքրում է նաև ռուսական Կալինինգրադին ելք ունենալը, որը հանդիսանում է Մերձբալթիկայի մասը: Այդ առանձնատարածքը (անկլավ) գտնվում է Բալթիկ ծովի ու Լիտվայի միջև՝ ուղիղ Լեհաստանի վերևում:

Տպավորություն է ստեղծվում, որ նա (Պուտինը) ամեն անգամ ինչ-որ բեկորներ է հավաքում, սակայն այդ բեկորները ավելի գլոբալ քաղաքականության մասնիկն են ու բաղադրատարրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս