
Էրդողանն ընդդիմադիր կուսակցապետներին կոչ է արել հրաժարական տալ ՏԻՄ ընտրություններում պարտվելու դեպքում

T24-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ընդդիմադիր կուսակցապետներին կոչ է արել հրաժարական տալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) պարտություն կրելու դեպքում: Էրդողանի խոսքերով՝ այն, որ կուսակցությունների առաջնորդները կարող են հրաժարական տալ, Թուրքիայի համար պետք է վերածվի սովորական երևույթի:
Էրդողանը նաև ընդգծել է, որ իր գլխավորած, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաղթելու է մարտի 30-ին երկրում կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Սրանից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե ԱԶԿ-ը չկարողանա հաղթել ՏԻՄ ընտրություններում: