
Յացենյուկի խոսքերը զայրացրել են Աբխազիայի ղեկավարությանը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մարտի 11-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում Աբխազիայի վերաբերյալ Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկի արած հայտարարությունները զայրացրել են այդ հանրապետության ղեկավարությանը:
Դրա հետ կապված՝ Աբխազիայի ԱԳՆ-ը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում «կեղծիք ու սադրանք» է որակել Յացենյուկի այն խոսքերը, որ Աբխազիայում լայնորեն տարածված են գործազրկությունն ու հանցագործությունը:
Աբխազիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիան ճանաչելուց հետո հանրապետության տնտեսական տարեկան աճը կազմում է 13 տոկոս, իսկ արտաքին առևտրային շրջանառության ծավալն աճել է 3 անգամ.
«Աշխարհի տարբեր երկրներից Աբխազիայի Հանրապետություն տարեկան այցելում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Կառուցվում են նոր հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և զբոսաշրջային այլ ենթակառուցվածքներ»:
Աբխազիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի վերջին իրադարձությունները որակել է որպես «ոչ լեգիտիմ, զինված հեղաշրջում», որն իշխանության է բերել ներկայիս կառավարությանը: