Ուկրաինայի Գերագույն ռադան ՄԱԿ-ին կոչ է անում անհապաղ դիտարկել Ղրիմի հարցը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ՄԱԿ-ին կոչ է անում անհապաղ դիտարկել Ղրիմի ինքնավար հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Համապատասխան դիմումի օգտին արտահայտվել է խորհրդարանի դահլիճում գրանցված 334 պատգամավորից 250-ը:
Թիվ 4418 որոշման նախագիծը հաստատման համար ուղարկվել է խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին: Դրանում նշված է, որ վերջին շրջանում Ղրիմում առկա իրավիճակը կտրականապես վատթարացել է Ռուսաստանի զինված ուժերի ու Սևծովյան նավատորմի ակտիվ գործողությունների պատճառով:
Դիմումի մեջ նշված է, որ դա փաստացիորեն նշանակում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու ինքնիշխան պետության տարածքների մի մասը գրավելու ակտ: