«Հանրապետության նախագահի ելույթն ընդհանուր էր, բայց դուք պետք է դիտարկեք, թե ինչ միջոցառման շրջանակներում է այն ներկայացվել, դա ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության գիտաժողովն էր, և ելույթի հիմնական կոնտեքստը կառուցված է եղել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կոնտեքստում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը:
Ռուսական «Սու-34» ռմբակոծիչներ են ուղարկվել Սիրիայի Լաթաքիա նահանգի ավիաբազա, որտեղ ավելի վաղ Ռուսաստանը ուղարկել էր 28 ռազմական ինքնաթիռ, պնդում է ավիացիոն The Aviationist պորտալը:
Եմենի հարավ-արևմուտքում հարսանեկան խնջույքին հասցված 2 ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131 մարդու, հայտնում է TASS-ը:
Երեկ բացվեց ԵԽԽՎ հերթական լիագումար նիստը Ստրասբուրգում, որն առանձնացավ Ադրբեջանի դեմ խիստ քննադատական հայտարարություններով և գնահատականներով: Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը աշխատանքային առաջին օրվա մասին ,,Իրատես դե ֆակտո,, կայքին փոխանցել է ուշագրավ մանրամասներ ԵԽԽՎ-ում տիրող հակաադրբեջանական տրամադրությունների շուրջ: Նա մասնավորապես տեղեկացրել է. «Նիստից առաջ տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի ավանդական մամլո ասուլիսը, որն առանձնացավ […]
ԱՄՆ զինվորական մասնագետները հրավիրվել են մասնակցել Բաղդադում տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին, սակայն մերժել են առաջարկը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ կապված հակաահաբեկչական գործողության հետևանքով «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների սպանության հետ:
Ըստ Կ.Նահապետյանի՝ պետք չէ շեշտադրում անել, որ Ադրբեջանը ռուսական արտադրության զենք է օգտագործում, կարող է այլ պետությունների արտադրության զենք էլ կիրառել:
ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը հայտնել է, որ այս տարի Եվրոպա ժամանած ներգաղթյալների թիվն արդեն գերազանցել է 500 հազարը, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսական Пятый канал-ի՝ օրեր առաջ Մոսկվայում մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի նախօրեին բացված մզկիթի մասին պատմող ռեպորտաժում հնչում է հայկական «Դլե յաման» երաժշտությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ է արել ստեղծել միասնական համաշխարհային արժույթ:
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա ու պետք է դիտարկվի որպես բազմակողմանի որոշման բաղկացուցիչ մաս:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում, ըստ էության, հակադիր շեշտադրումներ է պարունակում, ինչը վկայում է, որ Հայաստանի իշխանությունը վերջապես հասկացել է ՀԱՊԿ-ի անիմաստությունը և գոնե մտածում է անվտանգության այլընտրանքային համակարգի մասին:
The Daily Mail պարբերականը ծավալուն լուսանկարչական շարք է պատրաստել, որտեղ անդրադարձել է պատերազմից փախչող սիրիացի փոքրիկների կյանքին:
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:
«Դուք՝ մեղավորներդ, կասեք, որ սխալվել եք, պետք է կանգ առնել, բայց ոչ՝ դուք առաջ գնացիք: Սկսեցիք Թունիսից ու ավարտեցիք Լիբիայով: Սցենարը նույնն է: Խաչեցիք նախագահ Քադաֆիին՝ ոչնչացնելով երկիրը: Լիբիան դրանից ավելի լա՞վը դարձավ: Եվ ո՞ւր է այդ Լիբիան՝ որպես ամբողջական պետություն»
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բավական ցածր մակարդակի վրա, սակայն դա մեր նախաձեռնությունը չէ՝ այդ մակարդակի հասցնել մեր հարաբերությունները: Դա մեր ամերիկացի գործընկերների դիրքորոշումն է: Նման ընտրություն ԱՄՆ-ն է արել: Այսօրվա հանդիպումը շատ օգտակար էր ու անկեղծ:
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով: Օրինակ` ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանը ներկայացրեց որպես «օկուպանտ» երկիր, հայտարարեց, թե հայկական կողմը պեղումներ է իրականացնում «օկուպացված տարածքներում, որի իրավունքը չունի»:
Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից: Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը:
«Հաջորդ պատերազմն այնքան կործանարար կլինի, որ Ղարաբաղից ոչինչ չի մնա, Հայաստանի եւ Ադրբեջանի կեսից ոչինչ չի մնա: Եթե առաջին պատերազմի ժամանակ մենք կորցրինք 20 հազար կյանք՝ 14 հազար ադրբեջանցի, 6 հազար հայ, ապա այդ պատերազմում նվազագույնը տասնյակ հազարավոր հայեր եւ ադրբեջանցիներ կզոհվեն»:
Երկու երկրների ղեկավարները հանդիպել էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից անմիջապես Պուտինը հայտարարեց, որ քննարկման գլխավոր թեմաներն են եղել Սիրիայում ստեղծված վիճակն ու այդ կոնֆլիկտի կարգավորման հարցում ռուսական մասնակցության հարցն ու Ուկրաինայի վիճակը:
Այսօր ամեն քայլափոխի հանդիպում ենք լրագրողական (քաղաքական, քարոզչական) կարծրատիպերի, շտամպների, որոնք, իհարկե, մտածողության կարծրատիպերի արտացոլումն են: Դրանց մի մասը «ազգային-հայրենասիրական» բնույթի է. որոշները վերաբերում են բուն պատերազմին: Հակառակորդի զինվորներին, իհարկե, պետք է ոչնչացնել՝ այլ լեզու հարեւան երկրի ղեկավարությունը, ցավոք, չի հասկանում: Բայց ես դեմ եմ նրանց սպանված զինվորներին բնութագրել «սատկած լեշեր» եւ նման արտահայտություններով:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ:
Ցավոք, ամբողջական ինֆորմացիա հանրապետությունում երկու-երեք մարդ ունեն, ոչ ավելի։ Իսկ սիրողական մակարդակով, էմոցիաների ազդեցության տակ գնահատական տալը սխալ է, երբ հարցը երկրի անվտանգությանն է վերաբերում։ Ոչ ուզում եմ պոպուլիզմ խաղալ, ոչ կուրծք ծեծել։ Համենայնդեպս, կարող եմ ասել, որ 1994 թվականից երբեւիցե այսպիսի ծանր իրավիճակ չի եղել, նւսեւ օգտագործված զինատեսակների առումով։
«Հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդության հաջորդ քայլերը համակարգելու համար: Բոլոր համանախագահ երկրները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի խաղաղ և բանակցությունների միջոցով կարգավորմանը»,- գրել է նա։
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երկկողմ հանդիպում են անցկացնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի խփել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաժակին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել միջազգային խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի պես ԵՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրման լուրջ հեռանկարներ է տեսնում: