Երեկ երեկոյան պայթյուն է որոտացել Ստոկհոլմի հյուսիսում՝ Ֆիտյա շրջանում տեղակայված թուրքական մշակույթի կենտրոնի տարածքում, որը հիմնադրվել էր թուրք ներգաղթյալների կողմից, հայտնում է շվեդական Expressen թերթը՝ հղում կատարելով ոստիկանության տեղեկություններին:
Սպիտակ տունը նախապատրաստում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Կուբա, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին:
Միգրացիայի եւ Սիրիայի իրադրության շուրջ ԵՄ-ի 11 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների եւ Թուրքիայի վարչապետի միջեւ փետրվարի 18-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չեղյալ է հայտարարված Անկարայում կատարված ահաբեկչական գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է եվրոպական մի աղբյուր:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Այս մասին հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը՝ նշելով, որ վիրավորների թիվը 61-ն է:
Մարտ-ապրիլին ՀՀ կժամանի ՌԴ վարչապետ Մեդվեդևը։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ մեր թղթակցին հայտնել Է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՀՀ-ում։
Թուրքական Անկարա մայրաքաղաքում խոշոր պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացրել է Hurriyet թերթը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` մանրամասները ճշտվում են:
Ռուսաստանը փետրվարի 17-ին հայց է ներկայացրել Ուկրաինայի դեմ` պահանջելով 3 միլիարդ դոլար պարտքը: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պարտքը սուվերեն է:
Թուրքիան սիրիացի փախստականներին պահելու վրա ավելի քան 10 միլիարդ դոլար է ծախսել: Ինչպես հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
WikiLeaks համացանցային ռեսուրսը հրապարակել է Եվրամիության գաղտնի ռազմական զեկույցի պարունակությունը ներգաղթյալների դեմ պայքարի մասին: «Այսօր՝ 2016թ. փետրվարի 17-ին, WikiLeaks-ը հրապարակում է գաղտնի զեկույց «Սոֆյա օպերացիայի» առաջին 6 ամիսների մասին»,- ասվում է կայքում:
Իրանը պատրաստ է համագործակցություն ծավալել Ճապոնիայի հետ 100 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի շինարարության ոլորտում, հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զինվորականները փետրվարի 19-ին կանցկացնեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի հարցով առաջին նիստը, հայտնում է Interfax-ը:
Թուրքիան պատասխանելու է Սիրիայից եկող իր սահմանների սպառնալիքներին: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում՝ հանդես գալով շրջանային ղեկավարների ներկայացուցիչների առաջ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավորություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթող դառնալ սիրիական հակամարտությունում, որը իսկական աղետ դարձավ Արևմուտքի համար: Ռուսական արշավանքը Սիրիայում զրոյի է հասցնում կոնֆլիկտի լուծման բոլոր շանսերը, գրում է Times-ը:
«Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան ցուցիչ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան՝ անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական այցին Հայաստան:
Բիժան Զանգենեն նշել է, որ նման նախագծերով Վրաստանում արտադրված արտադրանքը պետք է արտահանվի Եվրամիության երկրներ ու այդ մասին պետք է պարտադիր կերպով տեղեկացվի իրանական մասնավոր ոլորտը, որպեսզի մասնակցի համապատասխան ներդրումային նախագծերին:
2015թ. սեպտեմբերի վերջից Ուկրաինայում գրանցվել է գրիպից լաբորատոր կերպով հաստատված մահացության 292 դեպք, հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Մարդին քաղաքի գետնանցումներից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նիդեռլանդների թագավորական ռազմաօդային ուժերի F16 կործանիչներն իրականացրել են առաջին ավիահարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է The Washington Times-ը՝ հղում կատարելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախանշել է պատասխան գործողությունների պլան Զիկա վիրուսի դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը:
«Միգուցե մեր պատկերացումները գեղեցկության մասին մի քիչ տարբերվում են, բայց ես ոչ մի գեղեցիկ բան չտեսա այդ ելույթի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ՀՀ նախագահի փետրվարի 12-ին ունեցած ելույթի մասին:
Ինչպես հայտնի է, մարտի 1-ին Ազատության հրապարակում նույն ժամին հանրահավաք անելու երկու հայտ է ներկայացվել Երևանի քաղաքապետարան, որոնք երկուսն էլ ի գիտություն են ընդունվել քաղաքապետարանի կողմից: Հայտերից մեկը ներկայացրել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումը, մյուսը՝ ՀԱԿ-ը:
Ինչպես հայտնում է APA-ն, այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ու Վրաստանի արտգործնախարարի հետ:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) կողմից մշակված «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակներում Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայվել:
«Ես էլ ՀՀԿ-ականների տեղը շատ երկար կմտածեի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին՝ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Եմենում մարդասիրական աղետ է հասունանում, որը խորանում է նրանով, որ հակամարտության կողմերը խոչընդոտում են բնակչությանը օգնություն ցուցաբերելուն:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից՝ այդկերպ բողոքելով Ուկրաինայի ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկի վարչապետական պաշտոնի դեմ, հայտնում է BBC-ն:
Նա տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության հետ արդեն խոսակցություն եղել է, ունեն նրանց կատարյալ աջակցությունը. «Հարցը նաև քննարկվել է ՕԵԿ-ի խմբակցության ղեկավարի հետ, քննարկվել է նաև ԲՀԿ-ի ղեկավարի հետ, մեծ հաշվով, մենք տեսնում ենք, որ բարենպաստ է վիճակը նման խնդրի իրագործման համար: ՀՅԴ-ից արդեն լավ բան չենք սպասում, բայց եթե նրանք պատրաստ են միանալ, թող միանան»:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ ու մտադիր չեն միանալ համապատասխան պայմանավորվածությանը, որը երեկ կնքվել է Դոհայում Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի երեք երկրների միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանրապետական գործարարը հավելել է, որ ԱՄՆ-ի սահմաններն սկսել են նմանվել «շվեյցարական պանրին»:
Ֆրանսիայում խորհրդարանի թույլտվությամբ երկրում երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը ևս 3 ամսով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը: