Բաժիններ՝

Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ պայմանավորվել են սառեցնել նավթարդյունահանման մակարդակը

Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի մի շարք երկրների էներգետիկայի նախարարներ Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների արդյունքից հետո պայմանավորվել են սառեցնել նավթարդյունահանումը, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Կատարի էներգետիկայի նախարար Սալեխ ալ-Սադին:

Նավթի արդյունահանումը կկայունանա հունվարի 11-ի մակարդակում: Այս մասին ավելի ուշ գործակալության հետ զրույցում հայտնել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմին: Նա հայտնել է, որ Սաուդյան Արաբիան նույնպես համաձայնել է այդ որոշման հետ:

Հիշեցնենք, որ այսօր Դոհայում հանդիպել են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու ՕՊԵԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչները:

Երեկ The Wall Street Journal-ը, հղում կատարելով ՕՊԵԿ-ի պաշտոնական ներկայացուցիչներին, հայտնել է, որ հանդիպմանը մասնավորապես ներկա են լինելու Սաուդյան Արաբիայի, Նիգերիայի, Վենեսուելայի ու ՌԴ-ի էներգետիկայի նախարարները:
Այս տարվա հունվարին ՕՊԵԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված Ռուսաստանի ու մյուս նավթարդյունահանող երկրների հետ դաշինքի ստեղծման մասին, որի նպատակն է կրճատել նավթարդյունահանումն ու նավթի գնանկումը կասեցնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29