«Որևէ նախագահ երբեք չի խոսել տարածքների զիջման մասին». Գառնիկ Իսագուլյանը հակադարձում է Վաղարշակ Հարությունյանին
Ինչպես տեղեկացրել էինք , երեկ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ սկսած ՀՀ առաջին նախագահից՝ հայկական կողմը միշտ ասել է, որ պատրաստ ենք զիջել տարածքները, իսկ «Ադրբեջանն ասում է՝ այդ տարածքներն իմն են, Ղարաբաղն իմն է»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ասաց.
«Որևէ նախագահ երբեք չի խոսել տարածքների զիջման մասին, նույնիսկ ՀՀ առաջին նախագահը խոսում է փոխզիջումների մասին, բայց որևէ նախագահ նման բան չի ասել: Նաև որևէ մեկն իրեն չպետք է թույլ տա ասել, որ զինվորներն այն գինն են, որ մենք վճարում ենք Ղարաբաղի անկախության համար, մենք որևէ մեկին մատաղ չենք անում»: