ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը մտահոգում է ՆԱՏՕ-ին. Իրադրությունը բարդ է. Ջեյմս Ապաթուրայ

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրադրությունը: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

«ՆԱՏՕ-ն իր դիրքորոշումն ունի այս հարցում: Շփման գծում տիրող իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Իրադրությունը բարդ է: Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման շուրջ: Մեր պաշտոնական դիրքորոշումն այսպիսին է. մենք աջակցում ենք Մինսկի խմբին և փոխհամաձայնության սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորմանը»,- ասել է Ապաթուրայը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29