
10 մարդ է ձերբակալվել Բրյուսելում ԴԱԻՇ-ի հավաքագրման գործի շրջանակում

10 մարդ է ձերբակալվել այսօր Բրյուսելի շրջանում անցկացված խուզարկությունների ընթացքում՝ կապված ԴԱԻՇ-ի կողմից մարդկանց հավաքագրման ու նրանց Սիրիա ուղարկելու գործի շրջանակում, հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան խուզարկություններ են անցկացվել Բրյուսելի Մոլենբեկ-Սեն-Ժան, Կոկելբերգ, Սկարբեք ու Էտտերբեկ կոմունաներում Լիեժ քաղաքի դատական քննիչի հարցման համաձայն:
Հետաքննությունը պարզել է, որ բազմաթիվ մարդիկ են ուղևորվել Սիրիա՝ ԴԱԻՇ-ի շարքերում կռվելու համար, ասվում է դատախազության կոմյունիկեում:
Պետական մեղադրողները հայտնում են, որ խուզարկությունների ընթացքում 10 մարդ է ձերբակալվել հարցաքննության համար: