Ամերիկացի գիտնականները քաղցկեղի բուժման հեղաշրջիչ եղանակ են մշակել
Մի խումբ ամերիկացի գիտնականներ հայտնել են, որ քաղցկեղի դեմ պայքարելու համար հեղաշրջիչ բուժում են մշակել: Արդյունքները ներկայացվել են Վաշինգտոնում Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Հետազոտության տվյալների համաձայն՝ ծագումնաբանորեն վերափոխված իմունային բջիջների (այսպես կոչված T-լիմֆոցիտների) կիրառմամբ բուժումը դեպքերի գրեթե 90 տոկոսի ժամանակ հանգեցրել է այն հիվանդների լիակատար վերականգնման, որոնց մոտ ախտորոշված Է եղել վերջին փուլի արյան քաղցկեղ:
Ինչպես նշել է հետազոտության ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Սթենլի Ռիդելը, նոր բուժումը փրկել է այն հիվանդներին, որոնց ավելի վաղ չէին օգնում բուժման ավանդական մեթոդները:
«Մենք նրանց մոտ սպիտակարյունության ոչ մի կարգի նշաններ չենք հայտնաբերել՝ օգտագործելով շատ ճշգրիտ տեխնոլոգիաներ»,- ասել է Ռիդելը:
Ըստ որում գիտնականները նշում են, որ քաղցկեղով հիվանդներից ոմանք բուժման կիրառումից հետո մահացել են, ուստի այն լրացուցիչ թեստերի կարիք ունի: