«Մնում է ասեն, որ Հռոմի կործանման մեջ էլ է մեղավոր պարոն Օսկանյանը». Գառնիկ Իսագուլյան

«Ինչպես յուրաքանչյուր ՀՀ չափահաս քաղաքացի, այնպես էլ Օսկանյանն իրավունք ունի ստեղծել կուսակցություն: Ինձ համար տարօրինակ է, որ նորաստեղծ կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, թե՝ այսքան կուսակցություն կար, ինչո՞ւ է նորը ստեղծում: Բա դուք ինչի՞ նորը ստեղծեցիք ընդամենը մի քանի ամիս առաջ: Եթե մարդը գտնում է, որ այն գաղափարները, որն ինքն ունի իր համախոհների հետ, որևէ այլ կուսակցություն ամբողջությամբ չի ներկայացնում, իրավունք ունի ստեղծել այդ կուսակցությունը: Վարդան Օսկանյանը մեր իրականության համար անհայտ մարդ չէ: Իշխանության ձևավորման առաջին օրերից եղել է իշխանության մեջ, եղել է ոչ վատ արտգործնախարար, ունի իր պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ և ունի իրավունք ստեղծել նոր կուսակցություն»,- նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ողջունելով Օսկանյանի նախաձեռնությունը:

Նա նշեց, որ տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ «այդ խեղճ մարդուն» ինչի մեջ ասես, որ չմեղադրեցին. «Նույնիսկ մնում է ասեն, որ Հռոմի կործանման մեջ էլ է մեղավոր պարոն Օսկանյանը»:

Դիտարկմանը, թե շատ կոնկրետ մեղադրանքի մասին է խոսքը՝ մարտի մեկի դեպքերի, Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Արտգործնախարարին մեղադրել Հայաստանի ներքին կյանքի որևէ գործընթացի մեջ, առնվազն պետք է եսիմինչ լինել»:

Իսկ մարտի 1-ի դեպքերի օրը Վ. Օսկանյանի հայտնի ելույթի մասին Գ. Իսագուլյանը նշեց, որ շատ-շատերն էին պարտավոր ելույթ ունենալ, բայց, ըստ նրա՝ եթե չգտնվեց մեկը, որ իր վրա վերցնի պատասխանատվություն, և խոսել, «այդ մարդը վերցրել է իր վրա, դրա համար մենակ էդ մարդուց պետք է շնորհակալ լինել».

Կարդացեք նաև

«Հայաստանի ներքին կյանքի համար կային պատասխանատուներ, և ինքն ուղղակի կարող էր հրաժարվել, բայց հարկ համարեց ելույթ ունենալ և զգուշացնել, որ դեպքերի նման զարգացումը կարող է տանել ծանր հետևանքների»:

Անդրադառնալով իր և Հովհաննես Հովսեփյանի միջև տեղի ունեցած միջադեպին, Գ. Իսագուլյանն ասաց, որ այն իսկապես եղել է. «Անցկացվել է ծառայողական քննություն, որը ղեկավարել է Արա Գյուրջյանը: Հերքել, որ միջադեպ է եղել՝ անհնար է, բայց այն մասով, իբրև թե արյան ծովեր են հոսել, իրականությանը չի համապատասխանում, որովհետև այդ դեպքում ծառայողական քննություն չէր լինի, այլ քրեական գործ կհարուցվեր»:

Տեսանյութեր

Լրահոս