Ճապոնիայում հարյուրավոր չվերթեր են չեղյալ հայտարարվել համակարգչային խափանման պատճառով
ANA (All Nippon Airways) ավիաընկերության համակարգչային համակարգում խափանումը Ճապոնիայի տասնյակ օդանավակայաններում մարտի 22-ին հանգեցրել է 87 ներքին ավիաչվերթի չեղյալ հայտարարման: Օդանավակայաններում են մնացել ավելի քան 10 հազար ուղևորներ, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ավիաընկերության հաղորդագրության համաձայն՝ խնդիրներն առաջացել են տեղի ժամանակով ժ. 7.20-ին ուղևորների գրանցման ու ներքին չվերթերի տոմսերի ամրագրման ժամանակ:
ANA-ն հայտնել է, որ պարզում է համակարգչային խափանման պատճառները:
Ճապոնական 4 այլ ավիափոխադրողներ ևս՝ Starflyer-ը, Airdo-ն, Solaseed Air-ը և Ibex Airlines-ը նույնպես խնդիրներ ունեն համակարգչային խափանման պատճառով, քանի որ օգտվում են նույն համակարգից, ինչ ANA-ն: